2021-09-22 16:38
Լրատվական գործակալություններ
Արթուր Դանիելյանն բերման է ենթարկվել Ալեն Դելոնին հայհոյելու համար
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն այսօր՝ սեպտեմբերի 22–ին, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա քիչ անց բաց թողնվել։ Այս մասին News.am- ի հետ զրույցում ասաց միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Տեր-Նակալյանի խոսքով՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավարին բերման են ենթարկել սեպտմեմբերի 7-ին արված մի գրառման համար, որում նա հայհոյանք է գրել։ Տեր-Նակալյանը ենթադրում է, որ ոստիկանությունում մտածել են, որ այն ուղղված է եղել Ալեն Սիմոնյանին։
«Հրավիրել են ոստիկանություն, հարցրել, թե ում նկատի ունի, Արթուրն ասել է՝ Ալեն Դելոնին և նրան բաց են թողել»,– ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը։