Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Հանձնաժողովի իշխանական անդամները դեմ քվեարկեցին նրա թեկնածությանը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագհն Անդրանիկ Քոչարանն ասաց, որ հնգօրյա ժամկետում հանձնաժողովը կրկին արտահերթ նիստ կանի՝ չմոռանալով օրակարգի այլ խդնիրներ:

Նշենք, որ հարցի քվեարկությունը տեղի ունեցավ առանց ընդդիմության ներկայացուցիչների, քանի որ մինչ այդ ընդդիմադիր պատգամավորները դուրս էին եկել սենյակից՝ քննարկումն անիմաստ համարելով:

Արթուր Ղազինյանն ասաց, որ արդեն չորրորդ անգամ է այս օրակարագը բերվում հանձնաժողով և դա իշխանության պարտավորության և պատասխանատվության տիրույթում է գտնվում:

«Իշխանությունը չի կարող պարտադրել ընդդիմությանը փոխել իր որոշումը: Դա առնվանզ կոռեկտ չէ: Ձեր որոշումը կայացրեք, հարցերը հնչել են, պատասախանները տրվել են, ելույթները հնչել են, ներկայացվել է երեք անգամ թեկնածուն, որևէ նոր ասելու բան չունեմ:

Հետևաբար ձեզ է պատկանում պատասխանատվությունը, ձեր որոշումը կայացրեք և հրապարակեք: Շնորհակալություն, ես դուրս եմ գալիս»,- ասաց Ղազինյանը՝ հեռանալավ սենյակից:

Դուրս եկան ընդդիմադիր մյուս անդամները ևս, տեղեկացնում է Panorama.am: