2021-09-23 14:30
Լրատվական գործակալություններ
939 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 255 648
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 939-ով և դարձել 255 648: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 396 մարդ (+324), կատարվել է 1 669 977 թեստավորում (+5 823), առողջացել են վարակվածներից 237 855-ը (+592): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 200 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով և դարձել 1 197, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։