2021-09-23 17:56
Լրատվական գործակալություններ
Բայդենը մտադիր է մասնակցել Հռոմում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է մասնակցել հաջորդ ամսվա վերջին Հռոմում նախատեսված G20-ի գագաթնաժողովին, հաղորդում է Axios-ը:
Ըստ աղբյուրների, պետության ղեկավարը «նախատեսում է հաջորդ ամսվա վերջին մասնակցել Հռոմում կայանալիք G20- ի գագաթնաժողովին», այնուհետև կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 26-րդ համաժողովին, որը տեղի կունենա Գլազգոյում նոյեմբերին:
G20-ի գագաթնաժողովը նախատեսված է Իտալիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 30-ից 31-ը:
Մեկ օր առաջ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բայդենը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ «Եվրոպայում հոկտեմբերի վերջին՝ ընդհանուր փոխըմբռնման հասնելու և այս գործընթացի դինամիկան պահպանելու համար», սակայն հանդիպման վայրը չի նշվում, տեղեկացնում է News.am-ը: