906 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 256 554

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 906-ով և դարձել 256 554: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 612 մարդ (+216), կատարվել է 1 676 198 թեստավորում (+6 221), առողջացել են վարակվածներից 238 527-ը (+672): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 216 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 1 199, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։