2021-09-24 16:18
Լրատվական գործակալություններ
0
Թուրքական լիրան շարունակում է գահավիժել
Թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արդեն երկրորդ օրն է՝ շարունակում է անկում գրանցել, տեղեկացնում է «Փրայմը»։
Երևանի ժամանակով ժամը 12.34-ի դրությամբ մեկ դոլարը գնահատվում էր 8.828 լիրա՝ նախորդ առուվաճառքի 8.762-ի դիմաց։ Ավելի վաղ լիրայի փոխարժեքը հասել էր 8,861-ի 1 դոլարի դիմաց։ Այսպիսով, թուրքական արժույթը երկու օր շարունակ թարմացնում է պատմական նվազագույն շեմը. հունիսին այն կազմել է 8,8061։
Նշվում է, որ լիրան արժեզրկվում է այն բանից հետո, երբ Թուրքիայի Կենտրոնական բանկը հաշվարկային դրույքը 19 տոկոսից դարձրեց 18 տոկոս, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։