Արդեն երկրորդ անգամ «ՔՊ»-ն արտահերթ նիստ է անցկացնում

Այսօր արդեն երկրորդ անգամ ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում։

Օրակարգում երկու հարց կա «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, ինչպես նաև «Հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ։ Բոլոր հարցերը կքննարկվեն երկրորդ, վերջնական ընթերցմամբ։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարվել՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծի քննարկման համար։ Ըստ ներկայացված նախագծի՝ նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի 69 համայնք, Արարատում՝ 105, Արմավիրում՝ 82, Գեղարքունիքում՝ 62, Լոռիում՝ 43, Կոտայքում՝ 30, Շիրակում՝ 40, Վայոց ձորում՝ 5 և Տավուշի մարզում՝ 3 համայնք: Բացի այդ, Էրքենանց գյուղը նախատեսվում է ներառել Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում ընդգրկված բնակավայրերի ցանկում: Շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ իշխանությունները շտապում են փոխել վարչատարածքային բաժանումը` խոշորացված համայնքներում առաջիկա ընտրություններում գյուղական ընտրազանգվածի աջակցության շնորհիվ ավելի լավ արդյունքների հասնելու համար: