2021-09-26 18:53
Լրատվական գործակալություններ
0
Երթ-մոմավառություն դեպի Եռաբլուր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ-մոմավառություն է նախաձեռնել դեպի Եռաբլուր` ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների:
Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել էր, որ քաղաքական ելույթներ չեն լինելու:
Երթը մեկնարկելու է Գարեգին Նժդեհի հրապարակից. «Օրվա խորհուրդը և մեր առջև դրված նպատակը այլ է, հետևաբար մեր քաղաքացիներին` անկախ քաղաքական հայացնքերից միանալ մեր երթին, մոմավառությանը, իրենց զորակցությունը հայտնելու և ցույց տալու, որ մեր պետությունը կանգնող է և մեր տղերքի գործը շարունակող կա»,-ասել է նա, տեղեկացնում է News.am-ը:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր: