Ստեփանակերտում հիշատակի քայլերթ է անցկացվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում քաղաքացիները ջահերով երթ են անցկացրել` հարգելով 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը: Նրանք քայլել են դեպի Ստեփանկերտի եղբայրական գերեզմանոց, հարգել զոհերի հիշատակը:
Երթը առաջնորդել են հոգևորականը, հղի կինը` երեխան գրկին և զինվորականը` Արցախի դրոշը պարզած` ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը և կյանքը։
Երթի մասնակիցները իրենց հետ տանում էին Արցախի` մի քանի մետր երկարությամբ դրոշը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ-մոմավառություն է նախաձեռնել դեպի Եռաբլուր` ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների:
Երթի ընթացքում մասնակիցները պարզեցին Արցախի Հանրապետության դրոշը: Երթն ընթանում էր լուռ, միայն բարձրախոսով հնչում են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները, տեղեկացնում է News.am-ը: