2021-09-29 08:13
Լրատվական գործակալություններ
Շուշիում հայկական կողմին ևս 3 հայ զինծառայողի աճյուն է փոխանցվել
Սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական կողմը Շուշիում հայկական կողմին է փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին News.am-ը տեղեկանում է Արցախի ԱԻՊԾ հաղորդագրությունից:
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1673 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։