896 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 260 675

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 896-ով և դարձել 260 675: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 12 977 մարդ , կատարվել է 1 705 213 թեստավորում (+6 402), առողջացել են վարակվածներից 241 191-ը (+461): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 299 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և դարձել 1 208, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։