2021-09-30 14:09
Լրատվական գործակալություններ
Նիկոլա Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա բանտարկության
Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2012թ. նախընտրական քարոզչությունն ապօրինի ֆինանսավորելու մեջ և դատապարտել է մեկ տարվա բանտարկության, ընդ որում՝ նա այդ ժամկետն անցկացնելու է բանտից դուրս և էլեկտրոնային թևնոցով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով BFM TV հեռուստաալիքին։
Դատավճիռը կայացվել է Սարկոզիի բացակայությամբ, որը չէր եկել եզրափակիչ նիստին։ Դատարանը համարում է, որ Սարկոզին շարունակել է նախընտրական հանրահավաքները՝ չնայած ծախսերը գերազանցել են օրենքով սահմանված չափը։ Քարոզչության վրա ծախսվել է ավելի քան 42 մլն եվրո օրենքով թույլատրվող 22 մլն-ի փոխարեն։