ԵՏՀ-ն նշել է էլեկտրաէներգիայի մատակարարումների ԵԱՏՄ միասնական համակարգին Հայաստանի միանալու պայմանը

Հայաստանը լիարժեք կմիանա էլեկտրաէներգիայի մատակարարման ԵԱՏՄ միասնական համակարգին Վրաստանի հետ շինարարության և տարանցման հարցը լուծելուց հետո։ Այս մասին Մոսկվա-Երևան-Նուրսուլթան-Բիշքեկ տեսակամրջի ժամանակ սեպտեմբերի 30-ին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Թեմիրբեկ Ասանբեկովը։

Նրա խոսքով՝ հարցը քննարկվում է Հայաստանի և Վրաստանի համապատասխան մարմինների միջև։

«Շինարարության և տարանցման հարցերի լուծումից հետո Հայաստանը լիարժեք կմիանա էլեկտրաէներգիայի մատակարարումների ԵԱՏՄ միասնական համակարգին»,- ասաց նա, տեղեկացնում է News.am։