2021-09-30 17:01
Լրատվական գործակալություններ
Իրանցի պաշտոնյա․ դեպի Հայաստան իրանական բեռնատարների համար երթուղին չի փոխվել
Դեպի Հայաստան իրանական բեռնատարների համար երթուղին չի փոխվել։ Այս մասին հայտարարել է Արևելյան Ադրբեջանի ճանապարհատրանսպորտային կազմակերպության գործադիր տնօրեն Օրջալի Ալիզադեն, փոխանցում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ իրանական բեռնատարներն օգտագործում են հին երթուղին Նուրդուզի սահմանով: Ալիզադեն ասել է, որ տարանցիկ ճանապարհով իրանական բեռնատարների անցման համար խոչընդոտներ չկան:
Պաշտոնյան նշել է նաև, որ Ադրբեջանը ուղեվարձ է ստանում իրանական բեռնատարների համար ՝ հավելելով, որ Ջուղայի և Նախիջևանի սահմանը դեպի Հայաստան փակ է, ինչպես նախկինում, և դեպի Հայաստան այս երթուղով տարանցումը չի իրականացվում:
Հարկ է նշել, որ Նուրդուզի սահմանային անցակետը գտնվում է Ջուղայից 60 կմ դեպի արևելք և Ագարակ (Մեղրի) Հայաստանի սահմանին, տեղեկացնում է News.am-ը։