2021-09-30 17:43
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Նյու Յորքում կայացած հանդիպման ամենակարևոր արդյունքը տարածաշրջանում համանախագահների այցի վերաբերյալ պայմանավորվածությունն է։ Այսօր ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
«Սեպտեմբերի 24-25-ը Նյու Յորքում տեղի ունեցած շփումների կարևոր արդյունքը հակամարտության երկու կողմերի համաձայնությունն է համանախագահների եռյակի տարածաշրջան մեկնելու համար, որպեսզի շարունակվեն առաջնահերթ խնդիրները լուծելու ուղիների որոնումները», - ասել է Զայցևը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհայտարարեն նման ուղևորության ժամկետի և տարբերակի մասին, երբ դա անհրաժեշտ համարեն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: