2021-09-30 18:07
Լրատվական գործակալություններ
Իշխան Սաղաթելյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. հետաձգվել է նրա հանդիպումը ՌԴ դեսպանի հետ
Իշխան Սաղաթելյանի մոտ հաստատված կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է նրա հանդիպումը ՌԴ դեսպանի հետ:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը վաղը պետք է այցելեր Ազգային ժողով և հանդիպեր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ։ Հանդիպումը, սակայն, հետաձգվել է, քանի որ Իշխան Սաղաթելյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս, և նա առաջիկա օրերին գտնվելու է ինքնամեկուսացման մեջ։
Այս տեղեկություններն, ի դեպ հաստատեցին նաև ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի աշխատակազմից, տեղեկացնում է News.am-ը։