2021-10-01 14:23
Լրատվական գործակալություններ
Պաշտոնից ազատվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Խաչատուր Խաչատրյանին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Այս մասին News.am-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայքից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Խաչատուր Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»,- ասվում է նախագահի հրամանագրում: