Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է պատգամավորների ու փորձագետների հետ

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների, փորձագետների, օգնականների հանդիպումը «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ: Տեղեկությունը հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և դաշինքի առկա ու հետագա մարտավարությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Անդրադարձ է կատարվել նաև խմբակցության երկամսյա գործունեությանը, հաստատվել է հետագա ռազմավարությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։