Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունները

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել և քննարկել ղարաբաղյան թեման։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային կայունության և անվտանգության խնդիրներին, առաջին հերթին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը», - ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարները կարևորել են հումանիտար հարցերի հետևողական լուծումը, առաջին հերթին՝ Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը և մշակութային ժառանգության օբյեկտների պահպանումը: