Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ԱՅՍՕՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍԿՍԵԼ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չի կարելի թուրքերի և ադրբեջանցիների հետ վարել բովանդակային բանակցություններ,երբ դու վիրավոր ես ու դիմադրողականություն չունես։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Անթույլատրելի է այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սկսել բովանդակային բանակցություններ։

Ինչու՞։ Ասեմ…

Կապիտուլյացիայից հետո և կապիտուլյանտների պատճառով Հայաստանն այսօր ահավոր թուլացած է։

Հայաստանը չունի ազգային շահերը սպասարկող իշխանություն։

Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը հակահայկական է։

Նրանք ,ինչպես նոյեմբերի 9-ից հետո ,ստանալու են հայկական կողմից ամեն ինչ ու փոխարենը իրենց պարտավորությունը չեն կատարելու։

Հայաստանի իշխանությունն ,ինչպես հունվարի 11-ին,այս անգամ ևս մնալու է դիտորդի դերում։

Չի կարելի թուրքերի և ադրբեջանցիների հետ վարել բովանդակային բանակցություններ,երբ դու վիրավոր ես ու դիմադրողականություն չունես։

Չկա խաղաղության օրակարգ,կա բացառապես թուրքական ու հակահայկական օրակարգ,որին մասնակցելը կնշանակի Հայաստանի պետականության փաստացի անկումը»,- գրել է նա։

News.am