Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԸ ՉԵՆ ԵՂԵԼ ՄԻԱԲԵՎԵՌ: ԱՅԺՄ ԴՐԱՆՔ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ, ԹԵ ՆՐԱՆՑԻՑ ՈՐ ՄԵԿԻՆ ԿԽԱԲԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այն, ինչ, որ այսօր է կատարվում, դա բոլորովին խաղաղության նման չէ

Ես վստահ եմ, որ բոլոր պարագաներում մեզ համար լինելու է շատ թե քիչ ընդունելի տարբերակ: Այս մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում իր կուսակիցների հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանը հոխորտում է,իսկ Հայաստանը խաղաղություն է ուզում, ի՞նչ է լինելու սրա վերջը:

 

«Իսկ երբ որ ասում ենք` մենք պատերազմ չենք ուզում, էդ չի նշանակում, որ երբ գան, մեզ մորթեն, մենք պիտի ասենք` լավ էլի, խնդրում ենք` էս 2-ին մորթեք, էն 3-ին մի մորթեք: Դա պատերազմ չի, երբ որ դու պաշտպանվում ես, երբ որ կտրում ես քո ժողովրդի վրա բարձրացրած ձեռքը, ես վստահ եմ, որ եթե դրա անհրաժեշտությունը լինի, բոլորս էլ դրան պատրաստ ենք լինելու»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը նոր պատերազմ լինելու հավանականությունը քիչ է համարում. «Ես չեմ կարծում, որ հաջորդ պատերազմի հավանականությունը մեծ է հատկապես տեսանելի ապագայում: Միգուցե, ինչ-որ բան կարող է փոխվել, կարող է ես սխալվում եմ, բայց դա իմ կարծիքն է: Բայց այն, ինչ, որ այսօր է կատարվում, դա բոլորովին խաղաղության նման չէ, բայց էդ պրոբլեմները մեզ չպիտի վհատեցնեն ոչ մի դեպքում: Մենք պայքարելու ենք և եթե անհրաժեշտություն լինի, ուրիշ ճանաապարհ չլինի, բա ինչ ենք անելու, պայքարի տարբեր ձևեր ենք ընտրելու»:

Բացի զորավարժություններից, Իրանն ուրիշ ոչինչ չի ձեռնարկի

Ես չեմ լսել ինչ-որ պաշտոնական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում զորքեր տեղակայելու մասին,- ասել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ՀՀ ինքնիշխան տարածք Իրանի զորքերին տեղակայելու մասին հարցին հայ-ադրբեջանական սահմանին լայնամասշտապ զորավարժությունների ֆոնին:

«Այո, ես համացանցում տեսել եմ ինչ-որ ձայնագրություններ, սակայն պաշտոնական հայտարարություններ չկան: Ես շատ կասկածում եմ, որ ԻԻՀ ղեկավարությունը կարող էր անել այդպիսի հայտարարություն, դա պարզապես անհնար է: Այն, որ Իրանը մտահոգ է ստեղծված իրավիճակով, դա միանշանակ է: և նրանք ունեն դրա իրավունքը, քանի որ Հայաստանը փոքրաթիվ երկրներից մեկն է, որը կապում է Իրանին արտաքին աշխարհի հետ: և ԻԻՀ-ն շահագրգռված է, որ Հայաստանում լինի կայունություն, և որ Հայաստանում իշպեն ազգային ուժերը: Չեմ կարծում, որ բացի զորավարժություններից, այլ բան տեղի ունենա: և զորավարժությունները նորմալ գործընթաց են»,-նշել է Սարգսյանը:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք արտաքին ուժերն այլևս հետաքրքրված չեն Հայաստանի ուղղությամբ, Սարգսյանը նշել է, որ արտաքին ուժերը, որոնք Հայաստանին հայգեցրել են ներկայիս ծանր իրավիճակի, միաբևեռ չեն եղել:

«Բնականաբար, ոչ, դրանք դեռևս չեն ավարտել իրենց գործը: Ըստ իս, քանի որ այդ արտաքին ուժերը չեն եղել միաբևեռ: և այժմ դրանք մեծ ուշադրությամբ հետևում են, թե նրանցից որ մեկին կխաբի կապիտուլյանտը: Հենց հասկանան, որ խաբում է նրանք, անմիջապես կդադարեն լինել մեր հակառակորդները»,-ասել է Սարգսյանը:

Եթե մենք անեինք նրանց կատարածի 10 տոկոսը, ապա կստանայինք 10 դիմում

Արտաքին խաղացողների մոտ ի սպառ բացակայում է անգամ փոքր-ինչ օբյեկտիվ վերաբերմունքն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունենում այսօր Հայաստանում,- ասել է ՀՀ երրորդ նախագահը:

«Եթե այդպիսի վերաբերմունք լիներ միայն այն բանի համար, որ Հայաստանում քրեականացնեին վիրավորանքը, իսկ իրականում իշխանությունների նկատմամբ կոշտ քննադատությունը, ապա բազմաթիվ միջազգային կառույցներ, սկսած՝ Եվրախորհրդից, պետք է անհապաղ արձագանքեին տեղի ունեցողին և ցույց տային իրենց վերաբերմունքը: Ես չեմ խոսում պատգամավորների ձերբակալությունների մասին առանց խորհրդարանի համաձայնության, դատական համակարգն ամբողջովին ենթարկացնելու մասին: Եթե մենք անեինք նրանց կատարածի 10 տոկոսը, ապա կստանայինք 10 դիմում այդ առնչությամբ:

Այդ լռությունը խոսում է այն մասին, որ նրանք դեռևս համբերատար սպասում են՝ կկատարվե՞ն արդյոք նրանց սպասումները, թե ոչ: Սակայն մենք չունենք այդքան ժամանակ սպասելու համար: Որովհետև ժամանակն աշխատում է մեր դեմ»,-եզրափակել է Սարգսյանը:

Ինչպես կարելի է իշխանափոխություն անել

Մեր պայքարը պետք է լինի, ոչ թե մարդկանց մեր կողմը գրավել, այլ մեր պայքարը պետք է լինի` ինչքան շուտ և ինչպես ենք կարողանում սրան հեռացնել,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Ես հիշում եմ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում մի հանդիպում այնտեղ հավաքված երիտասարդների հետ, երբ որ դեռ պոպուլիզմը Հայաստանում չկար և ես շատ հանգիստ փորձում էի մարդկանց բացատրել, որ պոպուլիզմը հատկապես կործանարար է այն երկրների համար, որոնք ունեն անվտանգության խնդիրներ, որոնք դեռւես չունեն շատ հստակ կայացած պետական կառույցներ: Ասածս ինչ է, որ մենք երբեք պոպուլիստ չենք եղել և ես չեմ կարծում, որ մենք այսօր պետք է պոպուլիստական հայտարարություններ անենք, որովհետև Հայաստանի զարգացումը, ավելին ասեմ` ժողովրդավարությունը հակացուցված է էսօրվա իշխանություններին և մեր պայքարը պետք է լինի, ոչ թե մարդկանց մեր կողմը գրավել, այլ մեր պայքարը պետք է լինի` ինչքան շուտ և ինչպես ենք կարողանում սրան հեռացնել»,-ասաց նա:

Սարգսյանի կարծիքով Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերել, եթե հիմնական ընդդիմադիր ուժերը իրենց առջև միայն մեկ նպատակ դնեն` իշխանափոխություն:

«Այլ ոչ թե սրան իշխանությունից հեռացնել, ապա գալ իշխանության: Այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չի մտածել, անկեղծ եմ ասում: Միգուցե սա ոգևորիչ չի մեր հատկապես երիտասարդ կուսակցականների համար, բայց մեր երկրի շահը սրանից է բխում: Ես շատ ուրախ կլինեի, որ մեր ստացած տոկոսը երկու անգամ ավելի քիչ լիներ, այլ ընդդիմադիրներ լինեին, բայց մենք չունենայինք այսպիսի կառավարություն, այ մեր մտածելակերպը այդպիսին պետք է լինի: Ավելի լավ է` մենք լինենք 100 հոգի, բայց հասկանանք, որ 1000 մարդ կա, յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր հետևում 999 մարտականորեն տրամադրված մարդ կա: Սա է հաղթանակի հասնելու ճանապարհը և ոչ թե առավոտից իրիկուն ժողովրդին ինչ-որ բաներ բացատրելը: Սկզբից մենք ինքներս մեզ պիտի բացատրենք, մենք պիտի համոզված լինի, մենք պիտի պատրաստ լինենք, այլ դրանից հետո մեր շարքերը դարձնենք 100-ավոր հազարներ»,-ասաց նա:

Մինսկի խմբի շրջանակներում կվերսկսվեն բանակցությունները

Միանշանակ համոզված եմ, որ այո, Մինսկի խմբի շրջանակներում կվերսկսվեն բանակցությունները և դրա համար հիմք է հանդիսանում Ադրբեջանի ղեկավարության նահանջող կոշտությունը,- ասել է ՀՀ երրորդ նախագահը:

«Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա, Մինսկի խումբն իրհարկե գործում է, համենայնդեպս նրա չեղարկման մասին որևէ որոշում չի եղել և միանշանակ համոզված եմ, որ այո, Մինսկի խմբի շրջանակներում կվերսկսվեն բանակցությունները և դրա համար հիմք է հանդիսանում Ադրբեջանի ղեկավարության նահանջող կոշտությունը: Հիշում ենք` համանխագահները եկել էին, Ալիևը կոպիտ ասած իրենց ասեց` է, եկել եք, ընդունել եմ, բայց ինձ համար մեկ է, գաք, չգաք, մոտավորապես էս կոնտեքստում, կամաց-կամաց սկսեց խոսել, հիմա էլ ասում է, որ ինքը պատրաստ է հանդիպումների, անպայման կլինի: Բայց դա երաշխիք չի, որ Մինսկի խումբը կլուծի մեր հարցը, եթե մենք իներտ լինենք, եթե մենք պահանջատեր չլինենք, եթե մենք չկարողանանք ևս մեկ անգամ մարդկանց համոզել, որ անհնար է Ղարաբաղի հայերի գոյությունը Ադրբեջանի կազմում»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ իր ասածի ապացուցման պրոցեսն անընդհատ պետք է լինի, սակայն դրա վրա ազդում է իշխանությունների բազմաթիվ հայտարարություններ, որոնք ուղղակի ջուր են լցրել թշնամու ջրաղացին:

«Եվ գերիների հետ վարվելու մասին, իբր ադրբեջանական տարածքների մասին և այլն, և այլն…և մի տեսակ այսպես հրաժարվելը Արցախի Հանրապետությունից»,- ասաց նա:

Հնարավոր է բանակը վերականգնել, բայց դրա համար տևական ժամանակ է պետք

Հնարավոր է բանակը վերականգնել, բայց դրա համար տևական ժամանակ է պետք,- ասել է Սերժ Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ է պետք բանակը վերականգնելու համար:

«2-3 տարին բավարար չէ, հատկապես որ գնալով մեր զինված ուժերը չեն վերականգնվում և իմ կշտամբանքը բանակինչի վերաբերվում, իմ կշտամբանքը վերաբերվում է բոլոր այն մարդկանց, որոնք իրենց կարծիքով քաղաքականություն են վարում նաև ԶՈւ վերականգնման, զարգացման ուղղությամբ, բայց իրականության մեջ նրանք չգիտեն` ինչպես դա անել և ընդհանրապես զինված ուժերից կիլոմետրերով հեռու են»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` 2 տարին օպտիմալ ժամանակահատվածն է, որպեսզի զորակոչիկը դառնա զինվոր, իսկ զինվորը դառնա հայրենիքի պաշտպան:

«Թվում է, որ 2 տարին երկար ժամանակահատված է, բայց էդ 2 տարուց 6 ամիսը միայն ուսումնական ժամանակահատված է, հաջորդ կես տարին հմտանալու ժամանակահատված է, զինվոր դառնալու ժամանակահատված է և ի տարի ընդամենը ծառայում են հայրենիքին: Երբ որ իրենք ասում են պրոֆեսիոնալ բանակ, հո իրենք չեն հասկանում` ինչ է պրոֆեսիոնալ բանակը, իրենց կարծիքով` պրոֆեսիոնալ բանակը զորակոչային տարիքի անձան բացակայությունն է զինված ուժերում, այդպիսի բան չի կարող լինել»,- ասաց նա:

ՀՀ 3-րդ նախագահի կարծիքով` բանակի վերականգնման հարցում դժվար կլինի 30 տարվա անցած ճանապարհն անցնել 3 տարում. «Հիմա ամբողջ մեր ռազմական տեխնիկան մսխվել է, որքան որ ես տեղյակ եմ, համենայնդեպս այն թվերը, որոնք հրամպարակվում են և ՊՆ-ի կողմից չեն հերքվում, նշանակում է, որ իրականություն է դա: և կախված նրանից թե ովքեր կլինեն վերականգնողները այդ ժամանակը կամ շատ կերկարի կամ կարճ կտևի»:

News.am-ի նյութերով