Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ճարտար գյուղի բնակիչներին

Լեռնային Ղարաբաղումռուսական խաղաղապահզորակազմի մարդասիրականարձագանքման կենտրոնիզինծառայողները բարեգործականհիմնադրամների ասոցիացիայիհետ համատեղՃարտար գյուղումմարդասիրական օգնությունեն ցուցաբերելբազմազավակ ընտանիքներինև տեղահանվածներին, հաղորդումէ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը:

«Այսօր խաղաղապահ բժիշկներն եկել են մեզ օգնելու, և մենք շատ շնորհակալ ենք նրանց։ Քանի որ մենք նեղ մասնագետներ չունենք, և ընդհանրապես բժիշկները շատ քիչ են մեզ մոտ, մասնագետների կարիք ունենք, և սա բնակչության համար շատ մեծ օգնություն է»,-ասել է Ճարտարի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հասմիկ Աղրամանյանը։

Խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի մասնագետները վիրաբույժի, ՔԿԱ-ի, ակնաբույժի և նյարդաբանի ընդունելություն և բժշկական խորհդատվություն են իրականացրել կարիքավոր բնակչության համար։

«Այսօր մենք հումանիտար-բժշկական ռեյդ ենք իրականացնում Ճարտար բնակավայրում։ Տարբեր պրոֆիլի բժիշկներ են եկել՝ թերապևտներ, վնասվածքաբան, ակնաբույժ, վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան և նյարդաբան։ Տեղի բնակիչներն իսկապես բուժօգնության կարիք ունենք։ Բժշկական օգնություն ստանալու համար դիմել են նաև բուժաշխատողներ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Տատյանա Սերգեևան։

Ճարտարի մշակույթի տանը երեխաների համար դպրոցական պարագաներ և ձմեռային կոշիկներ են բաժանել։

«Այսօր հումանիտար-բժշկական ակցիա է իրականացվել Ճարտար բնակավայրում։ Մարդասիրական ակցիայի շրջանակներում ավելի քան 120 ընտանիք ապահովվել է մանկական (աղջիկների և տղաների համար) և կանացի կոշիկներով։ Ընդհանուր 360 մարդ օգնություն է ստացել, բաժանվել է 600 զույգ կոշիկ։ Բացի այդ, անցկացվել է բժշկական-խորհրդատվական օգնություն ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի հինգ մասնագետի կողմից։ Ընդհանուր ընդունելությունը՝ ավելի քան 120 մարդ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։