2021-10-04 19:35
Լրատվական գործակալություններ
Թշնամիները չեն ցանկանում, որպեսզի Իրանը լավ հարաբերություններ ունենա իր հարևանների հետ
Թշնամիները չեն ցանկանում, որպեսզի Իրանը լավ հարաբերություններ ունենա իր հարևանների հետ: Այս մասին ասել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին` մեկնաբանելով վերջին իրադարձությունները երկրի հյուսիս-արևմտյան սահմաններին, փոխանցում է Mehr-ը:
Նրա խոսքով` «Սիոնիստական ռեժիմը և, մասնավորապես, ԱՄՆ-ն ցանկանում են պառակտել տարածաշրջանի ժողովրդին»: Նա նշել է, որ «Հեյբարի նվաճողները» զորավարժությունները բարեկամության և անվտանգության ուղերձ են փոխանցում ընկերներին և պատրաստ լինելու և ուժի ուղերձ` երկրի թշնամիներին, տեղեկացնում է News.am-ը: