Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը:

Ինչպես հաղորդվել էր, նախորդ նիստին փոխվեցին Արմեն Գևորգյանի փաստաբանները: Այժմ նրա շահերը կներկայացնեն փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Լուսինե Սահակյանը (բացառապես ընթացիկ մեղադրանքին վերաբերող մասով):

Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց վերջին նիստը մեկ շաբաթով` փաստաբաններին գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն տալու համար: Սակայն փաստաբան Սահակյանը նշեց, որ աշխարհում հազիվ թե գտնվի այնպիսի մարդ, ով կարողանա նման ծավալի ծանոթանալ մեկ շաբաթվա ընթացքում, տեղեկացնում է News.am: