2021-10-05 15:08
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը և Վրաստանը պաշտպանական ոլորտում համագործակցության պլան են ստորագրել
Ավարտվեց Վրաստանում այցով գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հանդիպումը վրացի գործընկերոջ՝ Ջուանշեր Բուրչուլաձեի հետ, տեղեկացնում է Minval-ը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները։
Կողմերը գոհունակություն հայտնեցին Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունների զարգացումից, ընդգծեցին այդ հարաբերությունների խորացման կարևորությունը։
Հանդիպման ավարտին ստորագրվեց երկու երկրների միջև համագործակցության պլան պաշտպանական ոլորտում, տեղեկացնում է News.am-ը։