2021-10-05 17:29
Լրատվական գործակալություններ
Օհանյան․ Պետք է ամեն ինչ անել, որ Սյունիքում պատերազմ չսկսվի
Տնտեսական տեսանկյունից մեր և Իրանի հարաբերությունները Սյունիքում պետք է զարգացնել, և պետք է անել ամեն ինչ, որ Սյունիքում ռազմական գործողություններ չսկսվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող ասել՝ արդյոք կսկսվեն ռազմական գործողություններ, սակայն պետք է անել ամեն ինչ։ «Իրանը Հայաստանի համար արդեն երկար դարեր բարեկամական երկիր է։ Թեհրանը գտնվում է Արևմուտքի պատժամիջոցների ներքո, և Հայաստանը վերջին 30 տարում պահպանել է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները։ Իրանն այն երկրներից է, որի միջով Հայաստանը կարող է դուրս գալ արտաքին աշխարհ»,-նշեց նա, տեղեկացնում է News.am-ը։