2021-10-05 19:16
Լրատվական գործակալություններ
ՊՆ․ Ադրբեջանցիների կրակահերթից հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար է վնասվել
Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանցիների արձակած կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` դեպքը գրանցվել է հոկտեմբերի 4-ին` ժամը 23:30-ի սահմաններում։
«Անձնակազմի շրջանում տուժածներ չկան»,– տեղեկացնում է ՊՆ-ն: