ԻԻՀ արտգործնախարարը Լավրովի հետ հանդիպմանը կքննարկի Կովկասում տեղի ունեցող զարգացումները

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է Կովկասում տեղի ունեցող զարգացումները:

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը համաձայնեցնելու ենք Կովկասում իրադարձությունների զարգացման վերաբերյալ մեր դիրքորոշումները: Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և կընդունի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունները», - Մոսկվա ժամանելուն պես լրագրողներին ասել է Ամիր Աբդոլլահիանը: «Ակնկալվում է, որ (Ռուսաստանը) նույնպես զգայուն կլինի ահաբեկիչների առկայության և տարածաշրջանում սիոնիստական ​​ռեժիմի գործողությունների նկատմամբ, ինչը որը դեմ է հանդես գալիս խաղաղությանը և անվտանգությանը»: «Հուսով ենք, որ այս ուղևորությունը լուրջ առաջընթաց կլինի բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման համար: Հաշվի առնելով իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Աֆղանստանում՝ կունենանք լուրջ բանակցություններ», - նշել է նա, տեղեկացնում է News.am:

Հիշեցնենք, որ երկու նախարարների հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 6-ին: