2021-10-07 17:58
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի և Իրանի միջև քաղաքական խորհրդակցություններ կանցկացվեն
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի և Իրանի միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8–ին, Անկարայում Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի և Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բագերի Քենիի միջև հանդիպման ժամանակ քննարկվելու են թուրք–իրանական հարաբերությունները և վերջին շրջանում տարածաշրջանային զարգացումները, տեղեկացնում է News.am-ը։