Ռուս խաղաղապահներն ու բարերարները տաք հագուստ են փոխանցել Ղարաբաղի ընտանիքներին

Ռուս խաղաղապահներն ու բարերարները տաք հագուստ են փոխանցել Լեռնային Ղարաբաղում ընտանիքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մարդասիրական բեռը տրամադրվել է տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից և Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել է ռուսական խաղաղապահ ուժերի կողմից:

«Այսօր մենք ժամանել եք Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից մեկը՝ Հաթերք բնակավայր, որտեղ կա 48 ընտանիք` փախստականների և բազմազավակների։ Մենք նրանց կոշիկներ և տաք հագուստ ենք բերել, որը փոխանցել է բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան։ Յուրաքանչյուր ընտանիքի երեք զույգ կոշիկ կհանձնենք ամառային, միջսեզոնային և ձմեռային, ինչպես նաև տղամարդկանց համար՝ տաք հագուստ, տաք ժիլետներ են»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Թուսիդին։

Ակցիան կազմակերպվել է Հաթերքի գյուղապետարանի շենքում, որտեղ մարդասիրական օգնություն են ստացել 16 բազմազավակ և 32 փախստկանների ընտանիքներ։ Ընդհանուր առմամբ Հաթերք գյուղում ապրում է ավելի քան 1,5 հազար մարդ, դա Լեռնային Ղարաբաղի խոշոր հեռավոր բնակավայրերից մեկն է։ Օգնության կարիք ունեցողների հայտնաբերման ուղղությամբ ռուս խաղաղապահների աշխատանքը շարունակվում է։

«Ես շատ ուրախ եմ, որ դուք եկաք և օգնեցիք մեզ դադարեցնել այս պատերազմը, մենք հույս ունենք, որ ապագայում ամեն ինչ լավ կլինի: Մաղթում եմ ձեզ առողջություն, որ դուք միշտ մեր կողքին եք, օգնեք մեզ, մեր հույսը ձեզ վրա է: Ես ինքս շատ երկար եմ ապրել Ռուսաստանում, ես շատ հարգում եմ, սիրում եմ, ես շատ հարազատներ և ընկերներ ունեմ Ռուսաստանում, կարելի է ասել ավելին, քան այստեղ: Ես կցանկանայի, որ դուք այստեղ մնայիք, նույնիսկ շատերն էին Ռուսաստանից եկել այստեղ ապրելու: Ես նույնիսկ հարազատներիս եմ հրավիրել մեզ մոտ: Շատերի համար սա շատ մեծ աջակցություն է, կան մարդիկ, ովքեր կոշիկի ու հագուստի կարիք ունեն: Գյուղում մենք շատ փախստականներ ունենք»,-շնորհակալություն է հայտնել Հաթերքի բնակչուհի Իննա Ավանեսյանը, տեղեկացնում է News.am։