2021-10-09 12:32
Լրատվական գործակալություններ
Աշունը ջերմանում է. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը ցերեկը մինչև հոկտեմբերի 13-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը սպասվում է ցերեկը +19-ից +21, երեկոյան՝ +14-ից +16 աստիճան, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։