2021-10-09 15:46
Լրատվական գործակալություններ
Թուրքիայում լրտեսության կասկածանքով վեց օտարերկրացի է ձերբակալվել
Լրտեսություն անելու կասկածանքով Թուրքիայում վեց օտարերկրացիներ են ձերբակալվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է CNN Turk հեռուստաալիքը:
Իրավապահները չեն հայտնել ձերբակալվածների ազգությունը: Հայտնի է միայն, որ գործողություններն իրականացվել են Ստամբուլում և Անթալիայում: