Իրանը երբեք օդային տարածքը չի փակել Ադրբեջանի համար

Իրանը երբեք օդային տարածքը չի փակել Ադրբեջանի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն, փոխանցում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ երկու երկրներն իրենց հարաբերություններում մշտապես հետևել են տրամաբանական ընթացակարգին: «Անբնական է խախտել Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները: Իրանն իր մտահոգությունների մասին հայտնել է ադրբեջանական կողմին, և նրանք նույնպես հայտարարել են, որ կլուծեն այդ խնդիրները: Մենք ադրբեջանական կողմին հայտնել ենք, որ Իրանի որոշ մտավախություններ պետք է լուծվեն»,-նշել է նա։

«Մենք երբեք չենք փակել մեր օդային տարածքը Ադրբեջանի համար: Ցամաքային ճանապարհը ևս բաց է երկու երկրների միջև, և երկու կողմերը չպետք է թույլ տան, որ երրորդ կողմերը ազդեն հարաբերությունների վրա»,-ընդգծել է Հաթիբզադեն, տեղեկացնում է News.am։