2021-10-11 17:18
Լրատվական գործակալություններ
Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է` ներկայանում են բանկից ու գողանում քարտի տվյալները
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում նախազգուշացնող ուղերձ է տարածել։
«Զանգահարում են իբրև բանկից և ձեզանից տարբեր պատրվակներով բանկային քարտի տվյալներ հարցնում։ Ոչ մի դեպքում զանգով բանկային քարտի տվյալներ չեք ասում»,- զգուշացնում է Մարտիրոսյանը։
Հաշվի առնելով, որ հնարավոր է նաև՝ իսկապես բանկից զանգեն տվյալներ ճշտելու համար, Մարտիրոսյանը լրացուցիչ ապահովության տարբերակ է առաջարկում` ընդհատել հեռախոսազանգը, անձամբ զանգել բանկ և ճշտել` արդյոք որևէ խնդիր կա՞, զանգն իսկապե՞ս բանկից է կատարվել, թե ոչ։
Այս տարբերակով խաբեբաները չեն կարողանա հաջողության հասնել, գողանալ քաղաքացիների բանկային քարտի տվյալներն ու դրա հետևանքով նաև գումարները, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։