Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել են հարաբերությունների էկոնոմիկայի Էմպիրիկ հայացքի համար

Ալֆրեդ Նոբելի հիշատակին Շվեդիայի պետական բանկի մրցանակը բաժանված Է կանադա-ամերիկացի տնտեսագատ Դևիդ Քարդի և ԱՄՆ-ից հետազոտողներ Ջոշուա Անգրիստի և Գվիդո Իմբենսի միջև: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին այդ մասին հայտարարել Է Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն:

Քարդին պարգևը հանձնվել Է «աշխատանքի Էկոնոմիկայի բնագավառում նրա Էմպիրիկ հայացքի համար»: Անգրիստը և Իմբենսը մրցանակի երկրորդ կեսը կստանան «պատճառա-հետևանքային կապերի վերլուծության բնագավառում իրենց մեթոդաբանական ավանդի համար»: Այս տարվա դափնեկիրները ներկայացրել են աշխատանքի շուկայի նոր հայացքներ և ցույց տվել, թե տնտեսական գործընթացների պատճառի և հետևանքի մասին ինչ եզրակացություններ կարելի Է անել փորձարարական ճանապարհով:

«Նրանց մոտեցումը տարածվել Է այլ բգավառներ և հեղափոխություն Է կատարել Էմպիրկ հետազոտությունների բնագավառում»,- պարզաբանել Է Նոբելյան կոմտեն իր ընտրությունը:

Գիտնականները ցույց են տվել, որ գիտափորձերի միջոցով կարելի Է հայտնաբերել սոցիալական գիտությունների համար չափազանց կարևոր պատճառներ և հետևանքներ. օրինիակ՝ ներգաղթի ազդեցությունը վարձատրման և զբաղվածության կամ երկարատև կրթության ապագա եկամտի մակարդակի վրա:

«Հանգուցային գործոն Է այն իրավիճակների օգտագործումը, որոնցում պատահական իրադարձությունները կամ քաղաքականության փոփոխումը հանգեցնում են այն բանին, որ մարդկանց խմբերին վերաբերվում են տարբեր կերպ, ինչը հիշեցնում Է կլինիկական փորձարկումները բժշկագիտության բնագավառում»,- նշել են շվեդ փորձագետները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: