Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան կառավարության դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի Հադրութի և այլ շրջաններից տեղահանված բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են լուծել իրենց բնակարանների հարցը:

 

Արդեն որերորդ անգամ է, որ նրանք բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց, սակայն խնդիրները մնում են չլուծված:

Նախորդ ակցիայի ժամանակ նշվեց, որ արդեն 3 հազար հադրութցիներ արտագաղթել են Հայաստանից, տեղեկացնում է News.am-ը: