ՊՆ-ն հաստատել է․ Առուշ Առուշանյանը մասնակցել է մարտական գործողություններին

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի՝ 44-օրյա պատերազմի օրերին մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ «Առուշ Առուշանյան» դաշինքի լիազորված անձի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ ԶՈՒ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումից տրամադրել են տեղեկանք, որտեղ նշված է Առուշ Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցության ժամանակացույցը:

Տեղեկանքում նշվում է, որ Առուշանյանը 02.10.2020-16.11.2020-ը մասնակցել է մարտական գործողություններին:

Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Առուշ Առուշանյանը չի մասնակցել մարտական գործողություններին։

«Տեղեկանքը չէ, որ պետք է հաստատի մարտական գործողություններին Առուշի մասնակցության փաստը: Պատերազմի ժամանակ Առուշի հետ բազմաթիվ տղաներ են եղել մարտի դաշտում, որոնք արդեն խոսել են այս մասին»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը։