2021-10-12 16:11
Լրատվական գործակալություններ
Գյումրի ու Վանաձոր համայնքներում ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել։
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Ալբերտ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-նշված է վարչապետի որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ՝ Վանիկ Օհանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Հիշեցնենք, որ Գյումրիում ՏԻՄ ընտրություներ են անցկացվելու հոկտեմբերի 17-ին, իսկ Վանաձորում՝ դեկտեմբերի 5-ին։