2021-10-13 11:26
Լրատվական գործակալություններ
1 217 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 275 077
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 217-ով և դարձել 275 077: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 17 624 մարդ (+665), կատարվել է 1 827 100 թեստավորում (+8 497), առողջացել են վարակվածներից 250 576-ը (+521): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 28 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 646 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով ու դարձել 1 231, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։