2021-10-13 18:36
Լրատվական գործակալություններ
Արցախի փրկարարները Հադրութի շրջանում 2 զինծառայողի աճյուն են հայտնաբերել
Ռազմական ործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Արցախի գրավյալ տարածքներում 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1683 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։