1 589 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 276 666

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 589-ով և դարձել 276 666: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 18 430 մարդ (+806), կատարվել է 1 839 622 թեստավորում (+12 522), առողջացել են վարակվածներից 251 330-ը (+754): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 675 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին չի փոխվել, այն 1 231 է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։