2021-10-14 12:35
Լրատվական գործակալություններ
ՀՀ կառավարությունն ամրացնում է Սյունիքի սահմանները
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ ամրացնում է Սյունիքի մարզի սահմաններն Ադրբեջանի հետ, մասնավորապես` Ճակատեն գյուղի հատվածում։
Ըստ որոշման` գյուղի սահմանամերձ հատվածից 1.1 հեկտար տարածքով հողամասը, որը համայնքային սեփականություն է, նվիրատվությամբ կտրվի ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը` պաշտպանական նպատակներով։
Նախագիծը քննարկվել է Կապան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ իրենց առաջարկությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։