2021-10-14 15:22
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիայի դեսպանն այցելել է Եռաբլուր
Ֆրանսիայի դեսպան Ան Լյույոն այցելել է Եռաբլուր: Ինչպես հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը, ֆրանսիացի դիվանագետը գրառում է կատարել Twitter-ում:
«Եռաբլուրում ես հարգանքի տուրք մատուցեցի Հայաստանի ֆրանսիական համալսարանի զոհված ուսանողների և բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին մարտերում: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին: Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կողմերի ջանքերին»,- ասվում է գրառման մեջ, տեղեկացնում է News.am-ը: