Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ ՄԴ-ի լսումների ժամանակ
Ադրբեջանի հասարակությունը լցված է հայերի նկատմամբ ատելությամբ։ Այս մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանում լսումների ժամանակ ասել է Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Գրեթե բոլոր հայերը քրիստոնյա են, և Հայ Առաքելական եկեղեցին աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցին է: Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքների անկախ ճյուղ է և օգտագործում է իր սեփական այբուբենը: Եվ հենց իրենց հատուկ էթնիկ պատկանելության պատճառով են հայերը զգում ատելության և հալածանքների հետևանքները: Նրանք նույնպես դարձան Ցեղասպանության զոհ: Ցավոք, սա շարունակվում է մինչ օրս: Միջազգային զինված հակամարտությունն անցյալ տարվա աշնանը, որը նախագահ Ալիևը բացահայտորեն խոստովանեց, էթնիկ բռնության և ատելության այս շղթայի վերջին օղակն է: Ազգությամբ պայմանավորված ատելությունն այնքան տարածված է, որ դրանից տառապում է գրեթե ողջ ադրբեջանական հասարակությունը։ Սերնդեսերունդ սերմանում են վախ և ատելություն ամեն ինչի նկատմամբ, ինչ կապված է Հայաստանի հետ: Ուզում եմ ընդգծել, որ այն գործը, որը Հայաստանը փոխանցել է դատարանին գրեթե մեկ տարվա անհաջող բանակցություններից հետո գտնվում է ձեր իրավասության ներքո: Անհնար է գերագնահատել ժամանակավոր միջոցառումների վերաբերյալ ձեր որոշման կարևորությունը և այն ազդեցությունը, որը կունենան այդ որոշումները»,-ասել է Կիրակոսյանը, տեղեկացնում է News.am-ը։