2021-10-14 15:28
Լրատվական գործակալություններ
ՀՔԾ են ուղարկվել ոստիկանների բռնությունը պատկերած տեսակադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ գլխավոր դատախազությունը Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել ոստիկանների բռնությունը պատկերած տեսակադրերը, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Այն ուղարկվում է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով», - տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Մանրամասներն՝ այստեղ։