2021-10-14 18:21
Լրատվական գործակալություններ
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» համահիմնադիրների հետ
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր հանդիպում են ունեցել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանը, Միքայել Համբարձումյանը: Այս մասին News.am-ը տեղեկանում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունից։
Քննարկվել են երկրի անվտանգային խնդիրները, տարածաշրջանային հնարավոր մարտահրավերներին առնչվող հարցերը, անդրադարձ է կատարվել երկրի ներսում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտին: