Պուտինը կարևորել է ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի մեջ դոլարային վճարումների նվազեցումը

Արտաքին անբարենպաստ պայմանները, ինչպիսիք են պատժամիջոցները, պետք է խթան հանդիսանան ԵԱՏՄ-ի միավորման ու ազգային արժույթների կիրառման համար: Այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով` միության որոշ անդամներ այսօր ենթարկվում են ոչ լեգիտիմ պատժամիջոցների, որոնք օգտագործվում են ոչ միայն որպես անբարեխիղճ մրցակցության, այլև որպես սոցիալ-տնտեսական և քաղաքական գործիք` խնդիրներ ստեղծելով տվյալ երկրի օրինական իշխանությունների համար:

«Նման արտաքին անբարենպաստ պայմանները պետք է խթանել մեր միության ներսում համագործակցությունը, հրաժարումը եվրոյից ու դոլարից և անցումը ազգային արժույթներին, ինչպես նաև առաջադեմ արդյունաբերությունների զարգացումը, բնակչությանն անհրաժեշտ սննդով ապահովումը», - ասել է նա։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանում արևմտյան սահմանափակումների համատեքստում զարգացման զգալի փորձ է կուտակվել, և Մոսկվան պատրաստ է այն կիսել ԵԱՏՄ գործընկերների հետ:

ՌԴ նախագահը նաև կարևորել է համատեղ արդյունաբերական նախագծերի իրականացման կարևորությունը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, որոնք կբավարարեն որակյալ ապրանքների աճող պահանջարկը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: