2021-10-14 19:58
Լրատվական գործակալություններ
Առողջապահության փոխնախարար․ Զրո ազատ մահճակալ
Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հիվանդանոցներում ազատ մահճակալ չկա:
«Զրո ազատ մահճակալ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Փոխնախարարը նաև հայտնել է, որ 392 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին, տեղեկացնում է News.am-ը: