2021-10-15 14:48
Լրատվական գործակալություններ
1 765 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 278 431
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 765-ով և դարձել 278 431: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 19 275 մարդ (+845), կատարվել է 1 855 238 թեստավորում (+15 616), առողջացել են վարակվածներից 252 211-ը (+881): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 713 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին ավելացել է մեկով և դարձել 1 232, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։