Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱԼԻԵՎԻ ՃԱՌԵՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ ԼԿՏԻԱՑԱԾ ՊՈՒԴԵԼԻ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ, ԵՎ, ՑԱՎՈՔ, ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՉՈՑԻ
Ալիևի ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ստի, մանիպուլյացիայի և սնապարծության հերթական դրսևորումն էր։Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մեկ տարբերությամբ՝ եթե առաջ այդ ամենը հնչում էր որպես հայ ժողովրդի կողմից ծեծված շնիկի հաչոց, ապա վերջին պատերազմից հետո, որի ժամանակ կապիտուլյանտ Նիկոլը սկուտեղի վրա մատուցեց մեր հազարավոր երեխաների կյանքերն ու հազարավոր կիլոմետրեր մեր Հայրենիքից, Ալիևի ճառերը վերածվել են լկտիացած պուդելի բարձրաձայն, և, ցավոք, անպատասխան հաչոցի։ Սակայն հաշվի առեք, որ Հայաստանը ներկայացնող անհայրենիք և վախկոտ շնիկը չի կարող խոսել ողջ ժողովրդի անունից։ Խաղաղության և երկարաժամկետ ծրագրերի մասին բացառապես Նիկոլի դիրքորոշման վրա հիմնվելով խոսելը անարդյունավետ է և վտանգավոր»,-գրել է նա։